ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լսել են Հայաստանի կանոէի ֆեդերացիայի հաշվետվությունը:
Կանոէի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Նա տեղեկացրել է, որ տարեսկզբին հավաքականի մարզիկների համար Ծաղկաձորում կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, որից հետո ապրիլ ամսին, կայացել է ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Ֆեդերացիայի հավաքականի անդամները մասնակցել են նաև մեծահասակների հանրապետական և Եվրոպայի առաջնություններին: Տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են Սևան, Հրազդան և Երևան քաղաքների բաց առաջնությունները:
2013-ի սկզբին կազմակերպվելու են մի քանի ուսումնամարզական հավաքներ, որից հետո հավաքականը մասնակցելու է Եվրոպայի մեծահասկաների առաջնությանը: Երևանում կազմակերպվելու է ակադեմիական թիավարության 40-ամյակին նվիրված մրցաշարը և Հայաստանի պատանեկան առաջնությունը, իսկ ամռանը հայ մարզիկները կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը:






