AM
18 Դեկտեմբեր 2012 - 15:07 AMT

2013 թվականին հայ ձյուդոիստները մասնակցելու են մի քանի միջազգային մրցաշարերի

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան տեղեկացրել է հավաքականների մարզիկների համար կազմակերպված միջոցառումների մասին: Պատանի հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկության մի քանի մրցաշարերի Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնությունում, Գերմանիայում և Մոնտենեգրոյում: Իսկ երիտասարդները մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայում, Գերմանիայում և Խորվաթիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկություններին:

Մեծահասակների հավաքականը հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի, այդ թվում աշխարհի և Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև Հայաստանի առաջնությանը:

2013 թվականի ընթացքում հայ ձյուդոիստների բոլոր տարիքային խմբերի հավաքականները մասնակցելու են մի քանի միջազգային մրցաշարերի և Հայաստանի առաջնությանը: