AM
16 June 2005 - 07:36 AMT

«ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանը Ա.Միլլերին է հանձնել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որը նրան շնորհվել է ՀՀ նախագահի հունիսի 15-ի հրամանագրով` հայ-ռուսական տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայռուսգազարդի» գործունեությունը եւ գոհունակություն են հայտնել վեերջինիս վերաբերյալ: Բացի այդ, զրուցակիցները խոսել են Իրան-Հայաստան գազատարի կառուցման եւ «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին: