«Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ իր տեղափոխման գործում ակտիվ ներգրավվածություն է ունեցել «Սպարտակի» բաժնետեր Ջևան Չելոյանցը:
«Միայն «Կրասնոդարի» խաղացողները չէ, որ վհատվել էին բաժանումից: Ինձ հաջողություն մաղթեցին: Հրաժեշտը հուզական էր: Ես շատ կկարոտեմ բոլորին»,-հարձակվողի խոսքը փոխանցում է «Սովետսկի սպորտը»:
Նա նշել է, որ հպարտ է հանդես գալու «Սպարտակում», քանի որ մրցակցությունն այնտեղ պրեմյեր-լիգայում ամենաբարձրերից է: «Երբեք չեմ վախեցել մրցակցությունից` որքան շատ, այնքան լավ»:
Ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել անգլիական «Էվերթոնն» ու «Սթոք Սիթին», սակայն նա ընտրել է «Սպարտակը», քանի որ այս ակումբն ունի նվիրյալ երկրպագուներ:






