AM
19 Դեկտեմբեր 2012 - 09:28 AMT

Մոսկվայի իշխանությունները հերքել են «Լուժնիկին» քանդելու մասին տեղեկությունները

Մոսկվայի իշխանությունները հերքել են «Լուժնիկին» քանդելու մասին տեղեկությունները, հայտնել է քաղաքապետարանի մամլո քարտուղար Գուլնարա Պենկովան:

Որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ 2013-ի օգոստոսին կայանալիք թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունից հետո «Լուժնիկին» կքանդվի և դրա փոխարեն կկառուցվի նոր մարզադաշտ: Նոր մարզադաշտում կտեղավորվի ավելի քան 80 հազար հանդիսատես, ինչը մի քանի հազարով ավելի է «Լուժնիկիի» ներկա տարողությունից:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մշակվում է «Լուժնիկիի» մեծ արենայի վերակառուցման նախագիծը»,-ասել է Պենկովան, հայտնում է rsport.ru-ն:

«Լուժնիկիում» է անցնելու 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչներից մեկն ու եզրափակիչը: