Շվեդիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի ցույց կանցկացնեն այդ երկրում Իրանի դեսպանատն մոտ: Պիկետը կանցկացվի որպես բողոքի նշան Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու Իրանի որոշման դեմ, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Այդ ակցիան կանցկացվի ի աջակցություն Ադրբեջանոմ Իրանի դեսպանատան առջեւ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (ԱԱԿ) կողմից նույն առիթվ կազմակերպված ցույցի: Սթոկհոլմի քաղաքապետարան արդեն նախազգուշացում-նամակ է ուղարկվել ցույցի անցկացման մասին, որին կմասնակցեն շուրջ 30 մարդ: Նշենք, որ մի քանի օր առաջ ԱԱԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Սիյավուշ Մուստաֆաեւը ասել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ կկազմակերպվի պիկետ ի նշան բողոքի Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու Իրանի որոշման դեմ: