Պեկինում ավարտվեցին շախմատի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը:
Լևոն Արոնյանը դարձավ Համաշխարհային խաղերի կույր շախմատի մրցաշարի հաղթողը:
Արոնյանը մրցումների երկրորդ օրը ոչ ոքի խաղաց հույն Պետեր Լեկոյի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ ու հաղթեց չինացի Վան Հաոյին:
Այդպիսով, Արոնյանը 5,5 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղում է Հիկարու Նակամուրան ԱՄՆ-ից, իսկ երրորդ՝ Շահրիյար Մամեդյարովն Ադրբեջանից:






