AM
17 June 2005 - 05:46 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿՔՎԵԱՐԿԵՆ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը հայտարարել է, որ անպատասխանատվություն է Թուրքիայի հետ 10 տարի բանակցելը, նախօրոք իմանալով, որ Եվրամիության անդամ այն երկրներում, որտեղ հանրաքվե է անցկացվելու, մեծամասնությունը երբեք կողմ չի լինի Թուրքիայի անդամակցությանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Մերկելը, բոլոր հարցումների համաձայն, ամենամեծ շանսերն ունի առաջիկա ընտրություններում դառնալու Գերմանիայի կանցլեր: