AM
17 June 2005 - 06:42 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵԱՀԿ-ՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՎԻՃԱԿԻՑ

ԱՊՀ երկրները դժգոհություն են հայտնում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) գործերի իրավիճակի առումով: Այս մասին հայտարարվել է ԵԱՀԿ-ում ԱՊՀ երկրների փոխգործակցության հարցերով արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններում, որոնք տեղի են ունենում այսօր Մինսկում` Համագործակցության գործադիր կոմիտեում: Բանակցություններին մասնակցում են Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես ներածական խոսքում նշել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քաղաքական եւ հումանիտար համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ռուդոլֆ Ալեքսեեւը, ԵԱՀԿ-ում առաջացել են մի ամբողջ շարք ճգնաժամային միտումներ: «Իր ներկա տեսքով այս կազմակերպությունը չի համապատասխանում նրա կողմից հռչակած նպատակներին` ծառայել ժողովրդավարական համաժողովի որակին` 35 մասնակից-պետությունների իրավահավասար երկխոսության եւ համագործակցության համար»,- ասել է նա: Բացի այդ, ընդգծել է Ռ.Ալեքսեեւը, ԵԱՀԿ սպառել է կազմակերպության բնույթը` հիմնված պետությունների անհատական անդամակցության վրա: Հաճախակի մի շարք երկրների կողմից երկխոսությունը փոխվում է խտրական-բարոյախոսական մոտեցման, իսկ իրավահավասար համագործակցությունը տեղը զիջում է կոպիտ քաղաքական ճնշմանը: «Սա միայն ԵԱՀԿ որոշ` ավելի ակնհայտ թերությունն է, որը հեղինակազրկում է նրան»,- գտնում է նա: ԵԱՀԿ շրջանակներում գոյություն ունեն անվտանգության մի շարք ոլորտներում կազմակերպության գործելու, գործունեության արդյունավետության մասին տարբեր կարծիքներ: Շատ երկրներ կազմակերպության ձեւափոխման անհրաժեշտության կողմ են արտահայտվել արդեն: Նման դիրքորոշում է բովանդակում նաեւ ԱՊՀ մասնակից-պետությունների 2004 թվականի հուլիսի 3-ի հայտարարությունում եւ Համագործակցության ութ երկրների նախագահների ԵԱՀԿ գործընկերներին ուղղված 2004 թվականի սեպտեմբերի 15-ի դիմումում, տեղեկացնում է «Բելոռուսկիե նովոստին»: