Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2012 թվականին կատարված և հաջորդ տարվա համար նախատեսված աշխատանքային ծրագրերը: Հայ շախմատիստներն այս տարի ևս շատ հաջող են ելույթ ունեցել` բազմաթիվ միջազգային մրցաշարերում և Համաշխարհային Օլիմպիադայում դառնալով հաղթողներ:
Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը նշել է, որ Հայաստանում շախմատիստների շատ լավ սերունդ է մեծանում և հույս հայտնել, որ նրանք կկարողանան համալրել այսօրվա հայ տիտկոսակիր մարզիկների շարքերը:
2013-ին շարունակվելու են աշխատանքերը հայ շախմատիստների հաջող մրցելույթները միջազգային և տեղական միցաշարերում ապահովելու համար: Կազմակերպվելու են ուսումնամարզական հավաքներ, որոնց ընթացքում, դարձյալ մեծ ուշադրություն է դարձվելու հայ շախմատիստների ֆիզիկական մարզավիճակը բարձր մակարդակի վրա պահելուն ուղղված աշխատանքներին:






