AM
19 Դեկտեմբեր 2012 - 13:55 AMT

2013-ին Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցելու է Գյոթեբորգ քաղաքում կայանալիք ԵԱ

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը նշել է, որ 2012 թվականի սկզբին Հայաստանի հավաքականը մասնակցել է Ստամբուլում անցկացրել է ուսումնամարզական հավաք և մասնակցել փակ դահլիճում կայացած աշխարհի առաջնությանը:

Ուսումնամարզական հավաք է կազմակերպվել նաևԵրևանում ու Ծաղկաձորում: Հայ մարզիկները մասնակցել են նաև Հայաստանի և Եվրոպայի առաջնություններին: «Ունենք բավականին լավ մարզիկներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում»,- ասել է Էմմիյանը: Ըստ նրա, աշխատանքներ են տարվում նրանցից մեկի՝ Լևոն Աղասյանի, մարզումներն եվրոպական ակումբներից մեկում կազմակերպելու ուղղությամբ:

Հաջորդ տարի Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցելու է Գյոթեբորգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ պատանի աթլետները` Ստամբուլում նախատեսված միջազգային մրցաշարի:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ աթլետիկայի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է բժշկական կենտրոնի հետ, և 2-3 ամիսը մեկ անգամ հավաքականի մարզիկները բուժզննում են անցնում կենտրոնում: