AM
19 Դեկտեմբեր 2012 - 14:08 AMT

ՊԲ.Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը չի փորձել հատել շփման գիծը

Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն: