«Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ-ի սպորտային, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին:
Վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով 2012 թվականի լավագույն վարչական շրջան է ճանաչվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա շրջանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանները:
Պատասխանատուները վստահեցրել են, որ հաշվետու այս միջոցառումը կդառնա ավանդական:






