AM
19 Դեկտեմբեր 2012 - 15:44 AMT

Մարգարիտա Գասպարյանը երկու սեթերում հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող թենիսիստուհու նկատմամբ

Ռուսաստանի ներկայացուցիչ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթահարել է Անկարայում Թենիսի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքոո անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար:

Երկրորդ շրջանում Գասպարյանը հաղթանակ է տարել մրցաշարի երրորդ ռակետ Գերմանիայի ներկայացուցիչ Դինա Պֆիցենմայերի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 7:6, 6:3 հաշվով` հօգուտ Գասպարյանի: Հաջորդ անգամ նա կհանդիպի Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կրունիչի հետ, փոխանցում է rsport.ru-ն: