Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը բացասաբար է արտահայտվել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ, հաղորդում է Ֆրանս պրես գործակալությունը: «Ես գտնում եմ, որ քաղաքական տեսակետից ճիշտ չէ, ավելին, «տգեղ» է, որ Գերմանիայի խորհրդարանը հարցը զոհաբերել է առանց քննարկման` հաճոյանալու համար հայկական լոբբիին»,-հայտարարել է Էրդողանը: Նա կշտամբանքով է խոսել Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի հասցեին` բանաձեւի ընդունումը չխոչընդոտելու համար: Իր հերթին Գերմանիայի Դաշնային կառավարությունը եւս քննադատության է ենթարկել Էրդողանի հայտարարությունը: Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմաս Շտեգը.«Սա հավասարակշռված բանաձեւ է»: Շտեգը քննադատել է նաեւ Էրդողանի հայատարարությունը դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի վերաբերյալ: Գերմանացիները լավ գիտեն, որ պատմական պարտքի կատարումը եւ հաշտեցման ու ներման պատրաստակամությունը անհրաժեշտ են ժողովրդների լավ եւ խաղաղ ապագա ձեւավորելու համար