AM
20 Դեկտեմբեր 2012 - 07:34 AMT

Աշխարհի չեմպիոն Անանդի հետ խաղալու իրավունքի համար հավակնորդների մրցաշարը կկայանա 2013-ի մարտին Լոնդոնում

Լոզանում կայացել է դատավարություն` նախաձեռնված Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի կողմից, որը հայց է ներկայացրել ՖԻԴԵ-ի դեմ: Բուլղարական կողմը պահանջել է, մասնավորապես, լուծարել ՖԻԴԵ-ի և «Ագոնի» միջև պայմանագիրը, որի համաձայն հավակնորդների մրցաշարը պետք է կայանա հաջորդ տարվա մարտին Լոնդոնում: ԲՇՖ-ն պահանջել է չեղյալ հայտարարել մրցաշարը, հաղորդում է chess-news.ru-ն:

Դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՖԻԴԵ-ի: Մերժվել են նաև ԲՇՖ այլ պահանջները, որոնք ընդունվել են Ստամբուլում կայացած Կոնգրեսում: Այդ կետերի համաձայն, ցանկացած ազգային ֆեդերացիա, որը ցանկանում է դատի տալ ՖԻԴԵ-ին, պետք է ՖՒԴԵ-ի հաշվին գրավադնի ավելի քան 200 հազար եվրո, իսկ եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Միջազգային ֆեդերացիայի, ապա հայցվոր ֆեդերացիան պետք է ՖԻԴԵ-ին փոխհատուցի բոլոր ծախսերը, որոնք նա կրել է իր պաշտպանության համար:

Այսպիսով, հիմա արդեն հստակ կարելի է փաստել, որ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ խաղալու իրավունքի համար հավակնորդների մրցաշարը կկայանա 2013-ի մարտին Լոնդոնում: