AM
18 June 2005 - 06:30 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանական Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները հանդես է գալիս Գերմանիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման օգտին, հաղորդում է «Tages Spiegel»: Այսօրվա դրությամբ 20 դարի առաջին ցեղասպանության պատմությունը ընդգրկվել է Բրանդենբուրգի դպրոցների ուսումնական ծրագրում: Ինչպես նշվում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւում, Դաշնային մարզերը կարող են լուրջ ներդրում ունենալ ցեղասպանության զոհերի հիշատակման գործում: Այդ առնչությամբ Բերգները նշել է, որ կրթության ոլորտում Գերմանիայի քաղաքկանության խնդիրն է այն փաստը, որ Գերմանիայում եւս կատարվի Հայոց ցեղասպանության, որպես 20 դարի էթնիկ հակամարտությունների պատմության մի մասի, հիշատակի պատմական պարտքը: