AM
20 Դեկտեմբեր 2012 - 08:35 AMT

Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը Կրասնոդարի երկրամասի լավագույն ֆուտբոլիստների եռյակում են

Ավանդաբար Նոր տարվա նախաշեմին երկրամասի առաջատար մարզական պարբերականը` «Նեզավիսիմայա սպորտիվնայա գազետա»-ն, հարցում է անցկացրել երկրամասի լրագրողների շարքում: Դրան մասնակցել են սպորտային լրագրության ավելի քան հիսուն առաջատար մասնագետներ:

«Կրասնոդարի երկրամասի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող է դարձել «Կուբան» ՖԱ-ի դարպասապահ Ալեքսանդր Բելենովը: Նա ձայների մեկ երրորդով առաջ է անցել Յուրա Մովսիսյանից, ով այժմ արդեն «Սպարտակ» ակումբի գործող խաղացող է: «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը/b> եզրափակել է ուժեղագույնների եռյակը: