AM
20 Դեկտեմբեր 2012 - 11:32 AMT

Զինեդին Զիդան. Բրազիլիան կլինի 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտը

Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով մասնակցել է «Խաղ աղքատության դեմ» ավանդական ակցիային, կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը կլինի երկրում կայանալիք 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտը:

«1998-ի աշխարհի առաջնությունն անցյալում է: Բրազիլիան ֆուտբոլի երկիր է և կլինի գալիք մունդիալի ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ և նրա կազմում խաղում են շատ հիանալի ֆուտբոլիստներ»,- ասել է Զիդանը:

Դեկտեմբերի 19-ին Պորտու Ալեգրիում կայացել է բարեգործական խաղ, որում Ռոնալդոյի թիմը 3:2 հաշվով պարտության է մատնել Զիդանի ընկերներին: