Australian Open-2013-ի կազմկոմիտեի որոշմամբ մրցանակային գումարները սկզբնական փուլերում դուրս մնացած թենիսիստների համար կավելանան:
Առաջին փուլում պարտված թենիսիստները կստանան 27,600 դոլար, ինչը 32,7 տոկոսով ավելի է, քան նախորդ խաղաշրջանում, երկրորդ փուլում պարտվածները կստանան 45 500 դոլար, իսկ երրորդ ռաունդում՝ 71 000 դոլար:
Այսպիսով, մրցանակային գումարները ամենաբարձրը կլինեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի պատմության մեջ: Կազմկոմիտեի այս որոշումը արձագանք էր մի շարք մարզիկների կողմից Australian Open-ը բոյկոտելու հայտարարություններին:






