AM
20 Դեկտեմբեր 2012 - 11:48 AMT

Կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Դեկտեմբերի 20-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ: 1/8 եզրափակչում կկայանան նաև «Գալատասարայ»-«Շալկե-04», «Սելտիկ»-«Յուվենթուս», «Արսենալ»-«Բավարիա», «Միլան»-«Բարսելոնա», «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ», «Վալենսիա»-ՊՍԺ, «Պորտու»-«Մալագա» հանդիպումները:

Հանդիպումները կկայանան փետրվարի 12-13-ին և 19-20-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 5-6-ին և 12-13-ին: