AM
20 June 2005 - 04:11 AMT

Ի.ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասում է, որ իրեն հաջողվել է հանգստացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Վրաստանից ռուսական ռազմակայնների դուրս բերման առնչությամբ: «Ախալքալաքի (Վրաստան) ռազմակայանից գույքի եւ տեխնիկայի մի մասը մենք դուրս ենք բերելու ոչ թե Հայաստան, այլ Գյումրիյում տեղակայված ռուսական ռազմակայան: Հենց դա էլ մենք փորձել ենք բացատրել մեր ադրբեջանցի ընկերներին: Եվ ուժերի հաշվեկշռի ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա»,-ասել է Ս.Լավրովը: Իր հերթին, Ի.Ալիեւը ասել է, թե «մենք հասկանում ենք, որ զենքը չի տեղափոխվում Հայաստան»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մինչեւ տարեվերջ կավելանան «եւս 70 մլն դոլարով»: Պատասխանելով հարցին, նա չի բացառել, որ ռազմական բնույթի գնումները Ադրբեջանը կանի նաեւ Ռուսաստանում, հաղորդում է Ինտերֆաքսը: