AM
20 June 2005 - 07:31 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՆՕՐԻՆԱԿԱՆ»

Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Նամիգ Թանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ընտրությունները, «որոնք անց են կացնում Ղարաբաղի հայերը Ադրբեջանի գրավյալ Լեռնային Ղարաբաղի շրջանում ապօրինի են»: Նա ասել է.«Ընտրությունները դեռեւս հայերի օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում խախտում են միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի սկզբունքները»: Նամիգ Թանը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին երկխոսության միջոցով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ միջազգային իրավունքի նորմերին համաձայն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: