Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են մարզական ֆեդերացիաների հաշվետվությունների լսումները: Դեկտեմբերի 20-ին նախարարությունում հաշվետվությամբ հանդես է եկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաներ:
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքները: Բոլոր տարիքային խմբերի համար, ինչպես Հայաստանում այնպես էլ արտրեկրում կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, մասնավորապես՝ Երևանում, Ծաղկաձորում, Գյումրիում, Աբովյանում, նաև Թեոդոսիա և Պոդոլսկ քաղաքներում:
Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը մասնակցել է Թուրքիայում, իսկ պատանիների հավաքականը՝ Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնություններին, իսկ Հայաստանի առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Երևանում: Հայ ծանրորդները հանդես են եկել նաև լոնդոնյան Օլիմպիական խաղերում, որտեղ Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է բրոնզե մեդալակիր:






