AM
21 Դեկտեմբեր 2012 - 07:15 AMT

Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Անկարայում անցկացվող ITF մրցաշարի կիսաեզրափակիչ

18-ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Անկարայում անցկացվող ITF մրցաշարի կիսաեզրափակիչ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար:

WTA վարկանիշում 224-րդ հորիզոնականը զբաղեցնող ռուսաստանցի թենիսիստուհին ј եզրափակչի խաղում պարտվել է աշխարհի 171-րդ ռակետ, սերբ թենիսիստուհի Ալեքսանդրա Կրուչինին` 1:6, 2:6 հաշվով:

Կիսաեզրափակչում Կրունիչի մրցակիցն է լինելու Ակգյուլ Ամանմուրադովա-Մոնիկա Պուիգ զույգի հաղթողը: