ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը իր աջակցության խոսքն է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, ով հինգշաբթի օրը քաղցկեղի հետ կապված վիրահատության է ենթարկվել:
«Ուժ և կորով եմ մաղթում Տիտո Վիլանովային, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը նրա հետ է»,-գրել է Բլատերը Twitter-ի իր միկրոբլոգում:






