AM
21 Դեկտեմբեր 2012 - 09:35 AMT

Ֆեդյա Ալեքսանյան. ԵԱ զգացվում էր հայ բռնցքամարտիկների բարձր պատրաստականությունը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը նշեց, որ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները լավ են մասնակցել և արժանի դիմակայություն են ցույց տվել:

«Տղաները շատ ոգևորված էին գործում Կալինինգրադի ռինգում: Մեր մարզիկները հատկապես լավ էին գործում ադրբեջանցի և հունգարացի բռնցքամարտիկների հետ պայքարում: Զգացվում էր, որ տղաների պատրաստականությունը շատ բարձր էր»,- նշեց մարզիչը:

Ըստ նրա, Հայաստանի հավաքականը շատ լավ էր պատրաստվել Եվրոպայի առաջնությանը և անցկացրել էր մի շարք ուսումնամարզական հավաքներ: Վերջին հավաքը կայացել է Կալինինգրադում, որտեղ հայ բռնցքամարտիկները մեկնել էին մրցումներից մեկ շաբաթ առաջ: Առաջնությանը մասնակցել են 18 երկրների 135 բռնցքամարտիկներ, և թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը:

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, գիտենք մեր բոլոր բացթողումները և պետք է անենք հնարավորինս, որ 2013-ին նոր հաջողություններ արձանագրվեն»,- ավելացրեց նա: