AM
21 Դեկտեմբեր 2012 - 09:58 AMT

Աշխարհի չեմպիոն Նիկոլայ Հարությունովն առաջնությունից առաջ տարել էր ծանր վիրահատություն

Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական չեմպիոն Նիկոլայ Հարությունովի անձնական մարզիչ Կիմ Դանիելյանը խոստովանեց, որ իր սանը Երևանի առաջնությանը սկսել է նախապատրաստվել միայն հոկտեմբերի վերջից:

«Նիկոլը ողնաշարի վրա ճողվածք ուներ, ու նա վիրահատություն տարավ: Սրանից հետո մենք հույս չունեինք, որ նա կվերականգնվի ու կհասցնի այս առաջնությանը: Նիկոլը հոկտեմբերին ռինգ չէր կարողանում դուրս գալ, իսկ նոյեմբերին նույնիսկ սպարինգ- մարտի ժամանակ կանգնեց ռինգի անկյունում ու ասաց, որ այլևս չի կարողանում շարունակել»,- անկեղծացավ Դանիելյանը:

Ըստ նրա, Հարությունովը 100%-ով պատրաստ չէր աշխարհի առաջնությանը, սակայն բռնցքամարտիկն ասել է, որ ինքն ամեն գնով պետք է ելույթ ունենա:

Ինքը` բռնցքամարտիկը, նշեց, որ ծանր էր իր համար վիրահատությունից հետո, սակայն անչափ ուրախ է, որ կարողացել է վերականգնվել ու հասնել ոսկե մեդալի:

«Ինձ շատ օգնեցին մեր տրիբունաները: Մարդիկ շատ լավ էին աջակցում մեզ, ու անչափ ուրախ եմ, որ կարողացա ես էլ նրանց ուրախացնեմ»,- ասաց Հարությունովը: