Անցած շաբաթ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճած Կորյուն Սողոմոնյանի (49 կգ) խոսքով , 2012 թվականին նա կարողացել է իրագործել իր առջև դրված խնդիրների մի մասը միայն:
«Այս տարի ես մասնակցեցի Օլիմպիական վարկանշային մրցաշարի, սակայն , ցավոք, այդքան էլ հաջող չմասնակցեցի: Հետագայում կփորձեմ սխալներս ուղղել: Սակայն ուրախ եմ, որ տարին հաջողվեց ոսկե մեդալով եզրափակել»,- ասաց բռնցքամարտիկը:
Նա նշեց, որ միշտ էլ հաղթանակները դժվարությամբ են տրվում, և Կալինինգրադում նա շատ ջանքեր գործադրեց հաղթողի կոչումը նվաճելու համար:
Եվրոպայի առաջնության եզրափակչում Սողոմոնյանը ընդամենը մեկ միավորի առավելությամբ 11:10 հաշվով հաղթել է իռլանդացի Հյուգ Մայրեսին:






