AM
21 Դեկտեմբեր 2012 - 10:38 AMT

3 հայ շախմատիստներ մասնակցում են Գրոնինգեն քաղաքում անցկացվող մրցաշարին

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը և Մհեր Հովհաննիսյանը մասնակցում են դեկտեմբերի 21-30-ը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո:

Այս մրցաշարը Հոլանդիայում անցկացվում է 1946 թվականից: Եվ առաջին հաղթող է դարձել Միխաիլ Բոտվիննիկը: