AM
21 Դեկտեմբեր 2012 - 10:56 AMT

Խուան Իգնասիո Չելա. Արգենտինան կարող է նվաճել Դևիսի գավաթը 2013 թվականին

Արգենտինացի Խուան Իգնասիո Չելան, որը վերջերս հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին, հույս հայտնեց, որ Արգենտինան կկարողանա նվաճել Դևիսի գավաթը 2013 թվականին:

«Իմ սերնդին հաջողվեց վերադարձնել Արգենտինան Դևիսի գավաթի ֆավորիտների շարքը 30 տարի անց: Մենք գավաթը նվաճելու 3 շանս ունեցանք, սակայն ամեն անգամ պարտվեցինք, քանի որ ամբողջապես կենտրոնացած չէինք ընդհնաուր խնդիրների լուծման վրա»,-մեջբերում է արգենտինացու խոսքը Marca-ն:

Ըստ նրա, շատ ուժեղ թենիսիստներ արդեն ավարտել են կարիերան, սակայն հավաքականում են, նախկինի պես, Դավիթ Նալբանդյանը, Խուան Մարտին Դել Պոտրոն և Խուան Մոնակոն. «Ես հավատում եմ, որ նրանք կարող են նվաճել Դևիսի գավաթը 2013-ին»: