AM
21 June 2005 - 07:14 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 29-ին երկօրյա այցով կմեկնի Բաքու, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հանդիպման ընթացքում Էրդողանը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումներին, թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:Նշենք, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնում սա Էրդողանի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան: