Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես է եկել ֆեդերացիայի գյխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
«Շատ լավ պատանի սուսերամարտիկների սերունդ կա այսօր Հայաստանում, անհրաժեշտ է մեծ հոգածություն նրանց նկատմամբ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ լուրջ արդյունքներ միջազգային մրցասպարեզներում»,- նշել է նա:
Մադոյանը նաև տեղեկացրել է, որ հայ սուսերամարտիկները Խորվաթիայում և Ռուսաստանում մասնակցել են պատանիների և երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հայ սուսերամարտիկները օրերս են վերադարձել Լատվիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարից, որտեղ թիմային հաշվարկով գրավել են 1-ին տեղը: Այս ցուցանիշները պահպանելու և ավելացնելու նպատակով, ըստ Մադոյանի, հնարավորության դեպքում պետք է սուսերամարտի ֆեդերացիային տրամադրել նոր գույք:






