Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն դեռ չի որոշել արդյոք խաղալու է Դևիսի գավաթում Գերմանիայի հավաքականի դեմ, որի հետ խաղը տեղի կունենա 2013թ. փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում:
«Ես գերազանց հարաբերություններ ունեմ թիմի անդամների հետ, սակայն դեռ չեն որոշել խաղալու եմ Գերմանիայի հավաքականի դեմ, թե ոչ: Առաջիկա օրերին հանդիպելու եմ Արգենտինայի հավաքականի ավագի հետ և ընտրություն անի և կանեմ իմ ընտրությունը»,-մեջբերում է Դել Պոտրոյին ամերիկյան ESPN կայքը:
Իր մասնակցությունը խաղին հաստատել են Դավիթ Նալբանդյանն ու Խուան Մոնակոն:






