Իսպանական «Բարսելոնան» առաջատար է ակումբների ցուցակում ըստ ֆուտբոլիստների միջին վաստակի: Այդ մասին հայտնում է «Սպորտինգ ինտելիգենս» գործակալությունը, որն իր հետազոտությունը անց է կացրել տարբեր թիմերում:
Ընտրվել են Եվրոպայի առաջատար առաջնությունների՝ Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ու Իտալիայի թիմերը: Պարզվել է, որ ամենից շատ վաստակում են «Բարսելոնայի» անդամները: Կատալոնյան ակումբի ղեկավարությունը միջինը տարեկան 6,46 մլն եվրո է վճարում իր ֆուտբոլիստներին: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» 5,8 մլն եվրոյով:






