Առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը գտնվելու են Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնում, հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) ղեկավար, Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Դիոգու Ֆրեյտաշ դու Ամարալը: Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում, դու Ամարալը հիշեցրել է, որգարնանը Վարշավայում կայացած ԵԽ գագաթնաժողովում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, որոնց միջոցով պետք է կյանքի կոչվեն Եվրոպայի Խորհրդի հետագա խնդիրները:«Առաջին հերթին մենք պետք է համոզվենք, որ մասնակից-երկրները համապատասխանում են Եվրոպայի Խորհրդի չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում», – նշել է նա: «Այդ պատճառով, առաջիկա ամիսներին Հարավային Կովկասի տարածաշրջանը կլինի մեր ուշադրության կենտրոնում` հաշվի առնելով կարեւոր զարգացումները` կապված Հայաստանում սահմանադրական հանրաքվեի եւ Ադրբեջանում նոյեմբերի կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ», – հայտարարել է ԵԽՆԿ նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: