AM
24 Դեկտեմբեր 2012 - 06:33 AMT

Խուան Մարտին Դել Պոտրոն Դևիսի գավաթի Արգենտինա-Գերմանիա խաղին չի մասնակցի

Թենիսի արգենտինական ասոցիացիան հաղորդել է, որ Խուան Մարտին Դել Պոտրոն չի մասնակցի Դևիսի գավաթի Արգենտինա-Գերմանիա խաղին, որը կկայանա 2013թ փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում:

24-ամյա թենիսիստը, ով զբաղեցնում է համաշխարհային վարկանիշի 7-րդ հորիզոնականը, որոշել է չփոխել իր խաղացանկը և հրաժարվել է խաղին մասնակցելուց:

Ավելի վաղ Դել Պոտրոն հայտարարել է, որ իր մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացնի միայն հավաքականի ավագի հետ զրույցից հետո: