AM
23 June 2005 - 05:58 AMT

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի կառավարության շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը կեղծ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության բարձրաստիճան աշխատակից, քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Հակոբ Հարությունյանը: Նրա խոսքերով` տեղական ժամանակով ժամը 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ստացվել է անանուն հեռախոսազանգ` կառավարության շենքում տեղադրված ռումբի մասին: Անմիջապես կառավարության շենք են ժամանել Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները, որոնք համապատասխան որոնումներից հետո եկել են եզրակացության, որ ահազանգը կեղծ է եղել: Ներկայումս, Հարությունյանի խոսքերով, իրավիճակը հսկողության տակ է, աշխատում են գտնել հեռախոսային խուլիգանին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: