AM
24 Դեկտեմբեր 2012 - 10:27 AMT

Վրաստանը կմասնակցի 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ Վրաստանն անպայման կմասնակցի 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերին:

«Իհարկե, մենք կմասնակցենք Օլիմպիադային: Եթե մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, ապա կմասնակցենք: Չի կարելի հրաժարվել»,- ասել է Իվանիշվիլին:

Վրաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու հնարավորության մասին: Վրաստանի և Ռուսաստանի միջև այժմ դիվանագիտական հարաբերություններ չկան: Թբիլիսին դրանք խզել է 2008-ին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո, հաղորդում է sport.ru-ն: