AM
24 Դեկտեմբեր 2012 - 10:41 AMT

Հունվարին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվիանիշվիլին կայցելի Հայաստան

2013թ. հունվարին Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվիանիշվիլին: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտնել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, Հայաստանից հետո նա կմեկնի Թուրքիա, իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 26-ին, պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: «Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարելիք այցին, ապա կարծում եմ, այն տեղի կունենա գալիք տարվա գարնանը»,-ասել է Իվանիշվիլին: