AM
24 Դեկտեմբեր 2012 - 10:57 AMT

ԼՂՀ հենակետերից մեկում զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում, դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: