AM
24 June 2005 - 04:11 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

Առաջիկայում Վրաստանի շրջաններից Թբիլիսի կժամանեն հայ եւ ադրբեջանցի հարյուրական երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք հատուկ դասընթացներ կանցնեն պետական ծառայությանը նախապատրաստվելու նպատակով: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը ճեպազրույցում հաղորդել է, որ երիտասարդները վեց ամիս կմասնակցեն հատուկ դասընթացների վարչարարական կենտրոնում, որից հետո պաշտոններ կստանան ոստիկանությունում, հարկային տեսչությունում, մաքսատանը եւ այլ պետական հաստատություններում: Ընդ որում նա չի բացառել այդ վարչարարական դպրոցում նաեւ Ցխինվալից 50 օսերի ուսուցման հնարավորությունը: