Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը Թուրքիայի վերջին հույսն է: Այդ մասին ասվում է գերմանական «Շպիգել» հանդեսի Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության հետ կապված մեկնաբանության մեջ: ԵՄ Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովի տապալումից հետո Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունը կդառնա նոր թեմա քննարկումների համար եւ Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը Թուրքիայի վերջին հույսն է, հաղորդում է «Երկիր» թերթը: