AM
25 Դեկտեմբեր 2012 - 06:58 AMT

Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է պատմության լավագույն մարզիկ

Առաջատար իտալական սպորտային Gazzetta dello Sport պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, թե ով է պատմության լավագույն մարզիկը: Ըստ հարցման, առաջատար է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող, համաշխարհային վարկանիշի նախկին առաջատար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

31-ամյա մազրիկը հավաքել է ձայների 15,4 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում, 1 տոկոսով պակաս ձայների քանակությամբ, արգենտինացի թենիսիստ Լիոնել Մեսսին է: Երրորդ հորիզոնականում է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, 4-րդում` Դիեգո Մարադոնան: Լավագույն հնգյակը եզրափակել է բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին:

Իտալական պարբերականի խմբագիրը հատուկ կոլաժ է պատրաստել` հայտնի մազրիներին տեղայակայելով Սիքստինյան տաճարի կամարների տակ: