AM
25 Դեկտեմբեր 2012 - 07:56 AMT

Մինչև ԱԱ-2018-ը «Լուժնիկին» կամ կարդիականացվի, կամ կքանդվի, և նոր մարզադաշտ կկառուցվի

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ընդգծել է, որ մինչև 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը «Լուժնիկին» կամ կարդիականացվի, կամ կքանդվի և դրա փոխարեն նոր մարզադաշտ կկառուցվի: Նրա խոսաքով, վերջնական որոշումը կկայացնեն քաղաքապետն ու Մոսկվայի կառավարությունը:

«ՖԻՖԱ-ն բարձր պահանջներ է ներկայացնում, այդ թվում` տարողունակության վերաբերյալ: Եզրափակչի համար անհրաժեշտ է 80 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտ: Լուրջ նկատողություններ կան հյուրընկալող գոտիների և մամուլի օթյակի վերաբերյալ, իսկ առաջին 10 շարքերից ոչինչ չի երևում»,-Մուտկոյի խոսքը փոխանցում է sport-express.ru-ն:

Մուտկոն նշել է, որ հաշվի առնելով պատմական նշանակությունն ու հասարկական կարծիքը, ամենայն հավանականությամբ կկիրառվի առաջին տարբերակը: