Հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող միջազգային շախմատային մրցաշարում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շարունակում է վստահ հանդես գալ:
5-րդ տուրում նա հաղթանակ է տարել Ռոյ Սապտաշիի (Հնդկաստան) նկատմամբ և 3,5 միավորով բարձրացել 2-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը նախկինի նման Պետեր Միխալիկն է (Սլովակիա) 4 միավորով:
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 3 միավորով բարձրացել է 12-րդ տեղը: Վահե Բաղդասարյանը նահանջել է 28-րդ հորիզոնականը, իսկ Մարկ Բասենչյանը 52-րդ տեղում է:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո, մեկնարկել է դեկտեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 30-ին:






