AM
24 June 2005 - 07:50 AMT

ՆԱՏՕ-Ն ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ

ՆԱՏՕ-ն չի ցանկանում ներգրավվել Հարավային Կովկասի անվտանգության հարցերին: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հոոփ Սխեֆերը: Պատասխանելով ադրբեջանական պատվիրակության այն հարցին, թե որքանով է ՆԱՏՕ-ն մտահոգ ղարաբաղյան հարցով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքն այդ հարցի կարգավորումը թողնում է միջազգային այլ միջնորդների, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: