AM
25 June 2005 - 02:22 AMT

ՍԹԻՎԵՆ ՄԱՆՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԵՑԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ

«Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն այժմ ավելի մոտ են, քան մեկ տարի առաջ, սակայն չի կարելի պնդել, որ համաձայնությունն արդեն տեսանելի է», – հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Խաղաղության հասնելը շատ դժվար գործ է, բայց ես հավատում եմ, որ դա իրագործելի նպատակ է», – կարծիք է հայտնել ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ հաստատել է, որ հուլիսին Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան: