AM
25 Դեկտեմբեր 2012 - 11:12 AMT

Լևոն Ջուլֆալակյան. Մեր ազգի համար ուրախալի է, որ հրաշալի ըմբիշներ ունենք

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ երկրորդ տեղում է հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Իսկ լավագույն թիմերի երրորդ տեղում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն է, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3 –րդ հորիզոնականը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, շատ ուրախալի է, որ հայ ըմբիշներն այդքան լավ արդյունք են ցույց տվել 2012 թվականին և ընդգրկվել են տասնյակում:

«Մեր ազգի համար էլ հաճելի է, որ մենք այսպիսի ըմբիշներ ունենք: Հայաստանի հավաքականի համար այս տարին, իսկապես, շատ հաջող էր»- նշել է մարզիչը: