AM
25 Դեկտեմբեր 2012 - 11:38 AMT

Արսեն Ջուլֆալակյան. 2012 թվականն ինձ համար գերազանց դասավորվեց

Այս տարվա Հայաստանի լավագույն մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը խոստովանեց, որ 2012 թվականն իր համար գերազանց է դասավորվել:

«Ես լավ հանդես եկա Եվրոպայի առաջնությունում, Օլիմպիական խաղերում նվաճեցի արծաթե մեդալ: Ճիշտ է, մեծ էր ցանկությունս, որ ոսկե մեդալակիր դառնամ, սակայն այս անգամ ինչ-որ մի բան չհերիքեց: Տարին հաջող էր նաև անձնական ձեռքբերումով. ես ամուսնացա ու կարծում եմ, որ ընտանիքը շատ մեծ դեր ունի մարզիկի կյանքում»,- ասաց Ջուլֆալակյանը: Ըստ հունահռոմեական ըմբիշի, Օլիմպիադայինց հետո ինքը մասնակցել է նաև Գերմանիայի Բունդեսլիգային, ապա մարզվել Հայաստանի հավաքականի հետ:

«Մյուս տարին շատ հագեցած է լինելու, սակայն չգիտեմ, կկարողանամ արդյոք վերականգնվել մինչև Եվրոպայի առաջնություն: Կարող եմ ասել, որ 2013-ի գլխավոր նպատակս լինելու է աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Ես ամեն գույնի մեդալ ունեմ, մնում է ոսկին: Հուսամ, կկարողանամ նվաճել այն»,- եզրափակեց Օլիմպիական արծաթե մեդալակիրը: